Հիլարի Քլինթոն.–
Հայ-թուրքական յարաբերութիւնների մասով մենք աշխատում ենք Մոսկւայի հետ




11:28 / 10.11.2009
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը յայտարարել է, որ տպաւորւած է Ռուսաստանի նախագահի պաշտօնում Դմիտրի Մեդվօդեվի աշխատանքով եւ յաւելել է, որ նրան համարում է ժամանակակից մարդ: Նա նաեւ ընդգծել է, որ բաւարարւած է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայ յարաբերութիւններով:
«Մենք աշխատում ենք միասին բոլոր հարցերի շուրջ՝ սկսած Հիւսիսային Կորէայից, վերջացրած Հայաստանով ու Թուրքիայով»,- Քլինթոնի խօսքերն է մեջբերել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Նրա խօսքով, դա չի նշանակում, որ ԱՄՆ կառավարութիւնը ձեռնպահ կմնայ Մոսկւայի այս կամ այն «չափն անցնող գործողութիւնների» դէմ առարկելուց եւ ռուսական կողմը «ինչպէս ինձ թւում է, ամբողջութեամբ հասկանում , որ մենք միշտ չէ, որ համաձայնելու ենք»:
«Սակայն Օբամայի վարչակարգը, նախագահն ու ես ռուսներին վերաբերում ենք յարգանքով, որին նրանք արժանի են, եւ փնտրում ենք համագործակցութեան ուղիներ»,- ասել է Հիլարի Քլինթոնը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: