Բուլղար ազգայնականը ինքնահրկիզւել է՝ բողոքելով թուրքերէն լուրերի հեռարձակման դէմ
15:17 / 12.11.2009
Բուլղարիայում ազգայնական կուսակցութեան ղեկավարը, որպէս բողոք թուրքերէն լուրերի հեռարձակման դէմ, փորձել է իրեն այրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը:
«Բուլղար տղամարդիկ» կուսակցութեան ղեկավար Ռոսէն Մարկարովը բուլղարական ազգային հեռուստաընկերութեան դէմ ինքնահրկիզման փորձը արել է` ընդդէմ ազգային հեռուստատեսութեամբ թուրքական լուրերի հեռարձակման: Հաւաքւած բողոքավորների ցուցապաստառների վրայ գրւած էր. «Ոչ թուրքերէն լուրերին, ինչ կարիք կայ նման խայտառակութեան»: Բացի այդ Բուլղարիայում ստորագրահաւաք է սկսւել՝ ընդդէմ թուրքերէն լուրերի հեռարձակման:
Ի դէպ, 2009-ի ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումեանա Ժելեւան յայտնել է, որ 1912-1920 թւականներին Թուրքիայից հեռացած բուլղարների համար նախապատրաստւում է փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment