Երեւանի քաղաքապետարանը՝ խաղաղ հաւաքներ անցկացնելու ազատութեան խոչընդոտ
17:52 / 13.11.2009
Վերջին մէկ տարւայ ընթացքում Հայաստանում անցկացւած բոլոր խաղաղ հաւաքների 7 տոկոսն աւարտւել են բռնութիւններով:«Հայաստանի Հելսինկեան կոմիտէն» նոյեմբերի 13-ին, ներկայացրել է 2008 սեպտեմբերի 26-ից մինչեւ 2009թ յունիսի 30-ը անցկացրած «խաղաղ հաւաքներ անցկացնելու ազատութեան» մոնիթորինգի արդիւնքները։
Ըստ զեկոյցի՝ «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցոյցեր անցկացնելու մասին» օրէնքի այն կէտը, որը հնարաւորութիւն է տալիս լիազօր մարմնին՝ արգելել հանրահաւաքը, եթէ առկայ են հաւաստի տւեալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնութեան անմիջական սպառնալիք կամ վտանգ է սպառնում պետական անվտանգութեանը, խոչընդոտում է խաղաղ հաւաքներ անցկացնելու մարդու հիմնարար ազատութեանը։ Խոչընդոտի դերում, այդ դէպքում, հանդէս է գալիս նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որ քաղաքի կենտրոնական հատւածներում արգելում է երթերի եւ հանրահաւաքների անցկացումը։
Զեկոյցում մոնիթորինգի արդիւնքների հետ մէկտեղ ներկայացւած են մի շարք առաջարկութիւններ, որոնցից ամնեահետաքրքրականը ոստիկանութեան աշխատակիցների համար մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ դասընթացներ կազմակերպելն է, ինչը, ըստ դիտորդների,կնպաստի իրազեկութեան բարձրացմանը եւ ոստիկաների կողմից բռնութիւնների ու առճակատման նւազեցմանը։
Զեկոյցի շնորհանդէսին ներկայ էին մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտի եւ եւրոպական կառոյցների ներկայացուցիչներ։ ԵԽ փորձագէտ Ջեյմս Սուինին իր խօսքում նշեց, որ զեկոյցը ներկայացնում է Հայաստանի քաղաքական կեանքի արժէքաւոր պատկերը։ Իսկ ԵԽ գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն ասաց, որ սա կարեւոր դեր կունենայ Հայաստանում խաղաղ հաւաքների ազատութիւնը բարելաւելու եւ այն փոփոխութիւնների ենթարկելու գործում։ Նա նաեւ նշեց, որ փոփոխութիւններ կատարելու ուղղութեամբ պատրաստ են համագործակցել մեր իշխանութիւնների հետ:
«Եւրոպայի խորհուրդը շարունակելու է մեծ ուշադրութեամբ հետեւել Հայասատանում կատարւող գործընթացներին»,- ընդգծեց Սիլվիա Զեհեն։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment