Մոսկւայի իրաւապահ մարմինները քրէական գործ են յարուցել ՌԴ ռազմական նաւատորմի երրորդ ռանգի կապիտան Նիկոլայ Զախարկինի նկատմամբ, որն իր խորթ աղջիկներին դուրս է գցել շէնքի ութերորդ յարկից: Դէպքը տեղի է ունեցել չորեքշաբթի լոյս հինգշաբթի գիշերը:
Յանցանքը կատարելուց առաջ կապիտանը հետևեալ բովանդակութեամբ sms հաղորդագրութիւն է ուղարկել երեխաների մօրը. «Կարող ես հրաժեշտ տալ Կատեային և Դաշային»:
Ութամեայ երկւորեակ քոյրերը չեն մահացել, բայց լուրջ վնասւածքներ են ստացել: Աղջիկներին հիւանդանոց են հասցրել պատահական անցորդները:
Իրաւապահ մարմինների հաղորդմամբ՝ երեխաները գտնւում են հիւանդանոցում, նրանց վիճակը ծայրայեղ ծանր է, ունեն բազմաթիւ կոտրւածքներ: Յանցագործն արդէն ձերբակալւած է:
Ենթադրւում է, որ նա գործել է ալկոհոլի ազդեցութեան տակ:
Յանցանքը կատարելուց առաջ կապիտանը հետևեալ բովանդակութեամբ sms հաղորդագրութիւն է ուղարկել երեխաների մօրը. «Կարող ես հրաժեշտ տալ Կատեային և Դաշային»:
Ութամեայ երկւորեակ քոյրերը չեն մահացել, բայց լուրջ վնասւածքներ են ստացել: Աղջիկներին հիւանդանոց են հասցրել պատահական անցորդները:
Իրաւապահ մարմինների հաղորդմամբ՝ երեխաները գտնւում են հիւանդանոցում, նրանց վիճակը ծայրայեղ ծանր է, ունեն բազմաթիւ կոտրւածքներ: Յանցագործն արդէն ձերբակալւած է:
0 Պատգամ:
Post a Comment