Հա՞յ Ենք, Թէ՞ Եւրոպացի
20:35 11 Նոյ3
ՀՀ-ի բնակչութեան 80 տոկոսն իրեն համարում է ոչ թէ եւրոպացի, այլ հայ: Այս բացայայտումը կատարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` հարցման արդիւնքներում: Կենտրոնի տնօրէն Թեւան Պօղոսեանն այսօր Սիվիլիթաս հիմնադրամի. «Եւրոպական հեռանկար. հաւատա՞մք, թէ՞ պատրանք» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացին իրեն եւրոպացի զգալու համար պէտք է սերնդափոխութիւն ապրի. «Այն օրը, երբ մենք կսկսենք սիրել Եւրոպան մեր մէջ, եւ ոչ թէ ֆիզիկապէս մեզ Եւրոպայի մէջ, մենք մեզ եւրոպացի կզգանք»:

Եւրաինտեգրում ասելով` Պօղոսեանը չի համարում եւրոպական կառոյցների հետ միայն փաստաթղթերի կնքումը. «Շարքային քաղաքացու համար այդ փաստաթղթերը պէտք է ընդունելի եւ հասկանալի լինեն: Մեր երկրում, ցաւօք, չի ձեւաւորւում այն միջին խաւը, որը պէտք է պահանջատէր լինի իր իրաւունքների համար»:
Պահանջատէր լինել ասելով` Թեւան Պօղոսեանը նկատի ունի բոլոր հարցերում, այդ թւում կենցաղային, առօրեայ. «Օրինակ, երբ մեր մօտ ռեստորան են, գնում եւ ինչ-որ բան այն չեն մատուցում` ասում են, լաւ, ոչինչ, եթէ նորից պատրաստի ժամանակ ենք կորցնելու, իսկ եւրոպացին շատ ուշադիր կստուգի եւ կպահանջի նորից պատրաստել»:
Թեւան Պօղոսեանը վստահեցրեց, որ Եւրոպան մեզ որեւէ հարցում, բարեփոխումներում չի աջակցելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր խօսքի տէրը չենք: Այսօրւայ քննարկմանը մասնակցում էր նաեւ «Ինտերնիւս» ՀԿ նախագահ Նունէ Սարգսեանը, որը խօսեց որպէս շարքային քաղաքացի. «Մեր ժողովուրդը միշտ ապրել է անցեալով:
Թեւան Պօղոսեանը վստահեցրեց, որ Եւրոպան մեզ որեւէ հարցում, բարեփոխումներում չի աջակցելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր խօսքի տէրը չենք: Այսօրւայ քննարկմանը մասնակցում էր նաեւ «Ինտերնիւս» ՀԿ նախագահ Նունէ Սարգսեանը, որը խօսեց որպէս շարքային քաղաքացի. «Մեր ժողովուրդը միշտ ապրել է անցեալով:
Այսօր մենք ապրում ենք ապագայով, բայց գոյութիւն ունի ներկայ, որը պէտք է ապրել»: Տիկին Սարգսեանը համամիտ էր միւս բանախօսների յետոյ, որ եւրաինտեգրման հարցում մեծ դեր ունի ազատ եւ անկախ մամուլը, սակայն ընդգծեց. «Միայն ճնշւած մամուլը չէ պատճառը, որ միւս ոլորտներում մենք չունենք առաջընթաց, բարեփոխումներ: Ցաւօք, մեր երկրում կայ մամուլ, որը պատրաստ է ճնշւել:
Դա աւելի վտանգաւոր է»:Ինչ վերաբերում է եւրաինտեգրման գործընթացում մամուլի դերին, ապա Նունէ Սարգսեանը նշեց, որ մամուլն առնւազն պէտք է ոչ միայն հրապարակի եւրոպական կառոյցների հետ մեր կնքած պայմանագրերը, այլ դրա վերաբերեալ մասնագէտների, փորձագէտների տեսակէտները ներկայացնի հանրութեանը:
0 Պատգամ:
Post a Comment