Zaman.– Ինչ-որ անսովոր բան է կատարւում. Հայկական կայքերը թուրքերէն տարբերակով էլ են հեռարձակւում
18:09 / 02.11.2009
Բոլորովին էլ անսովոր չէ հայկական լրատւական կայքերում անգլերէն եւ ռուսերէն տարբերակներ տեսնել: Բայց վերջերս ինչ-որ անսովոր բան է կատարւում. հայկական կայքերը թուրքերէն տարբերակով էլ են հեռարձակւում, գրում է թուրքական Zaman պարբերականը:
Այդ կապակցութեամբ պարբերականը յիշատակում է NEWS.am, Tert.am գործակալութիւններն ու «Ազգ» թերթը, որպէս թուրքերէնով առաջինը հեռարձակող պարբերականներ:
Այնուհետ թերթը մէջբերում է Tert.am-ի գլխաւոր խմբագիր Սոնա Ապրեսովայի խօսքերը. «Թուրքական տարբերակը թողարկելուն պէս մենք լսարանի 12 տոկոս աճ գրանցեցինք, ընդ որում ոչ միայն Թուրքիայից, այլեւ Հայաստանից, Եւրոպայից եւ ԱՄՆ-ից»:
Պարբերականը ներկայացնում է նաեւ Երեւանի մամուլի ակումբի փորձագէտ Արթուր Պապեանի խօսքերը. «NEWS.am-ը գործակալութիւն է, որն իր գործունեութիւնը վերջերս է սկսել: Այն հիմնւել է այս տարի:

Tert. Am-ը սկսել է իր գործունեութիւնն անցած տարի: Երկու գործակալութիւնն էլ գործում եւ մրցակցում են միեւնոյն շուկայի համար»:
Թուրքական Sabah թերթի խմբագիր Էրդինչ Էրգենչը իր հերթին Zaman-ին յայտնել է, թէ «որպէս լրագրող ինքը պէտք է իմանայ, թէ ինչ է մտածում եւ խօսում միւս կողմը: Իսկ դրա լաւագոյն ձեւը թուրքական տարբերակով հայկական կայքերն են: Եւ տխուր է, որ թուրքական կայքերը նման նախաձեռնութիւններ չեն ցուցաբերում եւ հայերէն տարբերակներ չունեն»:
Նշենք, որ NEWS.am գործակալութիւնը սկսել է իր աշխատանքները 2009թ. յուլիսից: Ներկայումս նա գլխաւորում է Circle.am-ի վարկանիշը «News, Media and Reference» դասակարգմամբ եւ զբաղեցնում է 4-րդ տեղը այդ համակարգում գրանցւած բոլոր կայքերի մէջ: Վերջին 30 օրւայ ընթացքում գործակալութեան կայք են այցելել մօտ 360 հազար այցելու, որոնք դիտել են 1,3 մլն էջ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment