Կորպորատիւ (իրաւական կապւածութեան) համերաշխութիւնը թոյլ չի տալիսՀայ-թուրքական արձանագրութիւնների դէմ Դաշնակցութեան բողոքի ակցիաները շարունակւում են ՀՀ մարզերում:
«Պասսիւութիւն չի նկատւում: Գուցէ այդպէս է Երեւանում, բայց մենք ինտենսիւ հանդիպում ենք մարզերում»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արա Նռանեանը:
Մարզերում անցկացւող միջոցառումների նպատակը Ա. Նռանեանը բացատրեց նրանով, որ Երեւանի բնակչութիւնը առաւել տեղեակ է հայ-թուրքական յարաբերութիւնների իրական հեռանկարներից եւ հետեւանքներից, իսկ մարզերում, ուր բնակւում է հանրապետութեան բնակչութեան երկու երրորդը, անտարբերութիւն ու անտեղեակութիւն է:
«Երբ զրուցում ես մարզերի բնակիչների հետ, պարզւում է, որ նրանք տեղեակ չեն, թէ ինչ է կատարւում: Տեղեկատւութիւն ստանում են բացառապէս «Հ1»-ից, թերթերին ծանօթ չեն, ռադիոկայանները ակտիւ չեն»,- ասաց պատգամաւորը: Դաշնակցական գործիչը կարծում է, որ պէտք է սկսւի ժողովրդական ալիք, սակայն դա պէտք է միայն Երեւանին չվերաբերի: Մարզերը եւս պէտք է ակտիւանան, որովհետեւ շրջաններում հէնց այն անապահով խաւերն են ապրում, որոնց սոցիալական վիճակի վրայ խաղում են իշխանութիւնները` ասելով, թէ` «հեսայ կը յանձնւենք թուրքերին, եւ ամէն ինչ լաւ կլինի»:
Իսկ երբ ժողովրդի հետ զրուցելիս ներկայացւում է իրական պատկերը, մարդիկ գիտակցում են, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացը բնաւ էլ իրենց շահերից չի բխում: Ինչ վերաբերում է արձանագրութիւնների վերաբերեալ ԱԺ իշխանական մեծամասնութեան դիրքորոշմանը, ապա, ըստ Նռանեանի, ճաքեր են նկատւում նաեւ քաղաքական մեծամասնութեան ներսում. «Եթէ նախկինում իրենք անվերապահ հաւատում էին առաջնորդի խօսքերին, ապա ինտենսիւ (խանդավառւած) քաղաքական աշխատանքի եւ լրատւամիջոցների շնորհիւ տեսան, որ իրականում այնպէս չէ, ինչպէս ներկայացւում է: Կան քաղաքական մեծամասնութիւնում մարդիկ, որ չեն ուզում հայ-թուրքական յարաբերութիւնների մասին խօսել, որովհետեւ լուրջ պրոբլեմներ են տեսնում այս ոլորտում»:
Ըստ դաշնակցական գործչի, թէեւ հանրապետական կուսակցութեան շատ գործիչներ այնքան էլ համաձայն չեն հայ-թուրքական այս գործընթացին, սակայն տեսակէտը հրապարակաւ չեն յայտնում, «կորպորատիւ համերաշխութիւնը թոյլ չի տալիս»: «ՀՀԿ-ում կան մարդիկ, որ դէմ են այս զարգացումներին: Հարցն այն է, թէ որքանով իրենք վճռական կլինեն, ի վերջոյ, գոնէ այս հարցում իրենց յստակ կարծիքը արտայայտել»,- նշեց բանախօսը:

Սեւակ ՅԱԿՈԲԵԱՆ

0 Պատգամ:
Post a Comment