ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ «ՔՈՉԱՐԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ


Որոշ ուկրաինացի լրագրողների անգրագիտութիւնն ուղղակի ապշեցնում է իր մասշտաբներով: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ն: «Արդէն սովորական են դարձել Թուրքիայի մասին ռեպորտաժները, որ ուղեկցւում են դուդուկի երաժշտութեամբ, սակայն անբարեխիղճ լրագրողները որոշել են ընդլայնել հայ մշակոյթի տարածման աշխարհագրութիւնը:
ICTV հեռուստաալիքը որոշեց «նւիրել» յայտնի հայկական «Քոչարին» ադրբեջանցիներին: Նոյեմբերի 12-ին «Արտակարգ նորութիւններ» ծրագրում, ռեպորտաժը Խարկովի ադրբեջանցի կուրսանտների մասին ուղեկցւել է հայկական «քոչարի» պարի մեղեդիով:
Ցաւօք, սա արդէն տխուր աւանդոյթ է դարձել Ուկրաինայում: Անգրագէտ լրագրողները հայկական երաժշտութիւնը, խոհանոցը, պատմութիւնը բաշխում են բոլոր հարեւան ժողովրդներին, որոնք ՎՈՒԱՄ-ի անդամ են, արդեօ՞ք սա պատահական զուգադիպութիւն է»,-ասում է վերլուծական կենտրոնի տնօրէն Մարատ Յակոբեանը:
Պորտալը կոչ է անում գործընկեր լրագրողներին առաւել ուշադիր լինել եւ վերագրել հայկական մշակութային ժառանգութիւնն այլ ժողովրդներին:

0 Պատգամ: