Taraf Daily-ի հայազգի սիւնակագիրը սպառնալիքներով նամակ է ստացել Աթաթուրքի «Ուղերձի» ձեւափոխման համար



Աթաթուրք.–
«Ձեր առաջին գործը պէտք է լինի մարդ
լինելը»:



13:10 / 13.11.2009
Թուրքական Taraf Daily թերթի սիւնակագիր Սեւան Նիշանեանը, որ Թուրքիայի քաղաքացի է եւ ազգութեամբ Հայ, հրապարակել է զայրացած թուրք ազգայնականնների կողմից իրեն յղւած սպառնալիքներով լի նամակը՝ վիրաւորական արտայայտութիւնով, յայտնում է ԱՄՆ-ի Հայ համայնքի Asbarez թերթը:
Նիշանեանը նման նամակներ է ստացել` ի պատասխան Աթաթուրքի «Ուղերձ թուրքական երիտասարդութեանը» տեքստի փոքր-ինչ ձեւափոխման համար: Մասնաւորապէս` Նիշանեանը փոփոխել էր ուղերձի առաջին նախադասութիւնը, թէ «ձեր առաջին գործը պէտք է լինի Թուրքիայի անկախութեան պահպանումն ու պաշտպանութիւնը»:
Նիշանեանի տեքստում առաջին նախադասութիւնը հնչում էր այս կերպ. «Ձեր առաջին գործը պէտք է լինի մարդ լինելը»:
Նշենք, որ Նիշանեանի գրւածքի միւս դրոյթներն էլ մարդկանց հաւասարութեան մասին են: Բայց չնայած մարդասիրութեան տարրերին, որ գերակշռում էին հեղինակի աշխատանքում, թուրքական երիտասարդութեան հակազդեցութիւնը բաւական ագրեսիւ էր: «Մենք կստիպենք քեզ գրել „Ուղերձի“ ճիշտ տեքստը արիւնով», «Մենք կսպանենք քեզ, ինչպէս այդ շանը՝ Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդութիւն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին՝ յանուն թուրքերի եւ մարդկութեան», ասւած է թուրք ազգայնականների նամակում:
Նշենք, որ Նիշանեանը վերջին երկու օրերին բազում նման նամակներ է ստացել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: