Ադրբեջանը կրակ է բացել ԼՂՀ պաշտպանական դիրքերի ուղղութեամբ


10:53 / 09.11.2009
Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղութեամբ:

Այսպէս. անցած շաբաթւայ ընթացքում ադրբեջանական զինւած ուժերը բազմաթիւ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատւածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերի ուղղութեամբ:
Ինչպէս տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնից, մասնաւորապէս` նոյեմբերի 6-ին հակառակորդը աւտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրայ:
Դրանից բացի, նոյեմբերի 7-8-ին հրադադարը խախտւել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի շփման գծի հարաւային, հարաւ-արեւելեան, արեւելեան եւ հիւսիս արեւելեան ուղղութեամբ: Բոլոր այդ դէպքերում, ԼՂՀ պաշտպանութեան բանակի ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողութիւններ են կատարւել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: