ԱՀՀ. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը չպէտք է դառնայ հայ-թուրքական մերձեցման գերին

12:04 / 13.11.2009
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը չպէտք է դառնայ հայ-թուրքական մերձեցման գերին: Այդ մասին յայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրէն Բրայան Արդունին՝ հանրապետական սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնին յղած նամակում:
Ինչպէս նշւած է կազմակերպութեան կայքում տեղադրւած նամակում, Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Օսմանեան կայսրութիւնում 1915թ. տեղի ուենցած Հայոց ցեղասպանութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում Ջոն Մաքքեյնի դիրքորոշումը:
Յիշեցնենք, որ Մաքքէյնը վերջերս արած յայտարարութեան մէջ նշել էր, թէ հաւատում է Հայոց ցեղասպանութեան փաստին եւ իր աջակցութիւնն է յայտնել հայ-թուրքական մերձեցման գործընթացին:
Ինչպէս նկատել է Արդունին, ԱՀՀ-ն բազմիցս նշել է իր աջակցութիւնը հայ-թուրքական առանց նախապայմանների մերձեցմանը: Նա նաեւ համոզմունք է յայտնել, որ անհրաժեշտ է ակտիւացնել ԱՄՆ-ի ջանքերը Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: