Euronews-ը մոռացել է, որ աշխարհում Ադրբեջան պետութիւն կայ
13:21 / 09.11.2009
Euronews-ի կայքը նորացրել է իր «Եղանակի տեսութիւն» էջը, որտեղ արդէն բացակայում են Ադրբեջանի մասին տեղեկութիւնները, ինչը բնականաբար, զայրացրել է ադրբեջանցիներին: Euronews-ի կայքում երկրների նորացւած ցանկում Ադրբեջանն ընդգրկւած չէ: Նախկինում Ադրբեջանն ընդգրկւած էր ասիական երկրների ցանկում, իսկ Հայաստանն ու Վրաստանը եւրոպական երկրների ցանկում:
Յատկանշական է, որ Ադրբեջան անունը բացակայում է նաեւ կայքի այլ կատեգորիաներում եւս: «Euronews-ի աշխատակիցները, միայն իրենց յայտնի պատճառներով, ընդհանրապէս Ադրբեջանը դուրս են թողել աշխարհի երկրների շարքից»,- նշում է ադրբեջանական «Դէյ.ազ»-ը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment