Ռոբերտ Քոչարեանը երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւններն է քննարկել Իրանի նախագահի հետ

19:21 / 21.01.2010
Տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցութիւնն ունի բաւարար պոտենցիալ՝ խաղաղութեան, բարեկեցութեան եւ հանդարտութեան համար:
Այդ մասին Յունւարի 21-ին յայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA գործակալութիւնը:
«Նրանք, ովքեր դաւեր են նիւթում մեր դէմ, շատ թոյլ են, եւ հզօր երկրները արդարութեան իրենց ձգտման մեջ գտնւում են ճիշտ ճանապարհի վրայ, որ որոշւում է երկկողմ յարաբերութիւնների համագործակցութեան մակարդակի բարձրացմամբ»,- յայտարարել է Ահմադինեժադը:
Ինչպէս յայտնել է Իրանի նախագահը, երկրների միջեւ կան բարեկամական կապեր: Նա յաւելել է, որ կողմերը լի են վճռականութեամբ՝ իրականացնել համատեղ ծրագրեր եւ ակտիւ դեր խաղալ տարածաշրջանային գործընթացներում:
Ռոբերտ Քոչարեանն իր հերթին նկատել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր կապերը Իսլամական Հանրապետութեան հետ՝ ընդգծելով, որ երկրները բաւարար պոտենցիալ ունեն երկկողմ կապերի զարգացման համար եւ տարածաշրջանային համագործակցութեան մակարդակի բարձրացման համար:
Յիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը Յունւարի 20-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Tehran Times թերթի տւեալներով, հանդիպման ընթացքում քննարկւել են ինչպէս երկկողմ համագործակցութեան, այնպէս էլ տարածաշրջանային խնդիրներ:
Լուրեր Հայաստանից
Լուսանկարները՝ Նախագահութեան կայքէջից եւ
MEHR գործակալութիւնից

0 Պատգամ: