Թուրքիայի նախարարների խորհրդի նիստը չի քննարկել Հայաստանի ՍԴ-ի որոշումը
21:24 / 21.01.2010
Թուրքիայի նախարարների խորհրդի նիստը, որը նախագահել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չի քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապւած ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների հետ:
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ` 3 ժամ տեւած նիստից յետոյ կառավարութեան խօսնակ Ջեմիլ Չիչեքը յայտարարել է, որ նիստում չի քննարկւել Հայաստանի ՍԴ-ի որոշումը: Չիչեքը նշել է, որ այդ կապակցութեամբ Թուրքիայի ԱԳն-ը յայտարարութիւն է արել, եւ եթէ Հայաստանը անկեղծ է եւ հաւատում է արձանագրութիւնների օգտակարութեանը` պէտք է այս հարցի կապակցութեամբ Թուրքիայի կասկածները փարատող յայտարարութեամբ հանդէս գայ, որովհետեւ այդ որոշումով իրականացւած ջանքերը ջուրն է ընկնում:
Նշենք, որ աւելի վաղ թուրքական մամուլը տեղեկացնում էր, որ Հայաստանի ՍԴ որոշումը քննարկւելու է նախարարների խորհրդի նիստում:
Յիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Յունւարի 19-ին յայտարարութիւն էր տարածել, որում նշել էր, թէ Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ Հայ-թրքական արձանագրութիւնների համապատասխանութեան մասին, հակասում է «արձագրութիւնների ոգուն եւ բովանդակութեանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթէ Հայաստանի ՍԴ որոշումը չփոխւի՝ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կը սառեցւի։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Նալբանդեանը զանգել էր իր թուրք գործըներոջը՝ Ահմեդ Դավութօղլուին՝ իր տարակուսանքը յայտնելով թուրքական կողմի յայտարարութիւնների վերաբերեալ եւ նկատելով, որ թուրքական կողմն է փորձում ձգձգել արձանագրութիւնների վաւերացումը:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment