ԱՀԱ, ԱՅՍՊԻՍԻ ԹՈՒՐՔԻԱ...
Անկարայի համալսարանի` եւրոպական համայնքների ուսումնասիրման կենտրոնը Թուրքիայի 1032 քաղաքացիների մէջ անցկացրել է սոցիալական հարցում: Այս հարցման համաձայն՝ թուրքերի 37,5 տոկոսը Թուրքիային թշնամի երկիր է համարել ԱՄՆ-ին, 10,9 տոկոսը` Հայաստանին, 10,6 տոկոսը` Իսրայէլին, թուրքերի 6,1 տոկոսը թշնամի է համարել Հունաստանին, իսկ 5,1 տոկոսը` Ֆրանսիային:
Անկարայի համալսարանի վերոյիշեալ կենտրոնը նաեւ փորձել է պարզել, թէ քանի՞ տոկոս թուրքեր են կողմ Հայ-թրքական Արձանագրութիւնների վաւերացմանը: Հարցման մասնակիցների 35 տոկոսը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը, բայց միայն պայմանով, որ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղը: 28 տոկոսը կողմ է Հայաստանի հետ «շփւելուն», եթէ հայերը հրաժարւեն ցեղասպանութեան ճանաչման պնդումներից: Եւ միայն 6 տոկոս թուրքերն են, որ համաձայն են լաւացնել Հայաստանի հետ յարաբերութիւններն առանց որեւէ նախապայմանի:
Անցկացւել է նաեւ հարցում, թէ համաձա՞յն են արդեօք թուրքերը անդամակցելու Եւրոմիութեանը: 55,3 տոկոսը համաձայն է, իսկ 25 տոկոսը՝ ոչ, մնացածը դժւարացել են պատասխանել:

«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment