Արաբական Միացեալ Էմիրութիւնները ուշադիր հետեւում է Հայ-թրքական յարաբերութիւնների զարգացման դինամիկային
14:46 / 19.01.2010
Արաբական Միացեալ Էմիրութիւնները ուշադիր հետեւում է Հայ-թրքական յարաբերութիւնների զարգացման դինամիկային։ Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը յայտարարել է Դուբայի էմիր Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումը։
Թուրքական Dunya թերթը գրում է, որ Արաբական Միացեալ Էմիրութիւնները ուշադիր հետեւում է նաեւ Թուրքիայի՝ արաբական աշխարհի հետ ունեցած յարաբերութիւններին։
Թուրքիայի վարչապետի եւ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումի հանդիպումը կայացել է ԱՄԷ-ի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային էներգետիկայի ապագան» գագաթնաժողովում, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։
Պարբերականը բերում է թուրք պաշտնեայի խօսքերն այն մասին, որ «էներգետիկան չպէտք է մրցակցութեան հարց դառնայ երկրների միջեւ, այլ համագործակցութեան հնարաւորութիւն լինի»։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment