Թուրքիայի խորհրդարանի յանձնաժողովի նախագահը եւս միացել է պատասխանատւութիւնից խուսափելու արշաւին
18:43 / 21.01.2010
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապւած Ցիւրիխում ստորագրւած հայ-թրքական յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւնների հետ, հանգիստ չի տալիս թուրքական իշխանութիւններին։

Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ՝ Մերջանը յայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է արձանագրութիւնների ոգուն, վնասում է գործընթացին, եւ կոչ է արել ՀՀ արտգործնախարարին՝ խնդրի վերաբերեալ պարզաբանումներ տալ եւ ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք։
«Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը անհրաժեշտ է քննարկել միջազգային իրաւունքի շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարարութեան իրաւաբանների կողմից իրականացւող աշխատանքներից յետոյ՝ որոշում կը կայացւի»,-նշել է Մերջանը։
Թուրքիայի խորհրդարանից արձանագրութիւնները յետ կանչելու խնդրի հետ կապւած լրագրողի հարցին, Մուրադ Մերջանը նկատել է, որ դրա կարիքը չկայ, քանի որ ոչ մի տարբերութիւն չկայ դրանք խորհրդարանում են թէ յետ կը կանչւեն։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment