Երեւան (Երկիր) - 1990 թւականին Բաքւում իրականացւած հայկական կոտորածները մարդու իրաւունքների եւ ազատութիւնների, առաջին հերթին` ապրելու իրաւունքի զանգւածային խախտում էին, Ադրբեջանի իշխանութիւնների վարած այլատեաց քաղաքականութեան, ազգային անհանդուրժողականութեան դրսեւորում. ասւում է ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարութիւն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցութիւնների համատեղ յայտարարության մէջ:
Ըստ յայտարարութեան հեղինակների` Բաքւի կոտորածները Ցեղասպանութիւն են, եւ դրա համար պատասխանատւութիւնը, միջազգային իրաւունքի համաձայն, վաղեմութեան ժամկէտ չունի: ԼՂՀ-ն հետամուտ է լինելու, որ Ադրբեջանում իրականացւած բռնութիւնները, էթնիկ–ցեղային զտումները եւ տեղահանութիւնները իրաւական գնահատական ստանան, իսկ դրանց կազմակերպիչները` պատասխանատւութեան ենթարկւեն:
Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերը կոչ են անում ՄԱԿ-ին, Եւրամիութեանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անկողմնակալ հետաքննութիւն անցկացնել եւ հաւասարութեան նշան չդնել խաղաղ պայմաններում պետականօրէն կազմակերպւած յանցագործութիւնների եւ այն զրկանքների միջեւ, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի հետեւանքով:
«Հետագայ անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել յանցաւոր պետութեան նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրաւունքն է, այլեւ միջազգային ատեանների պարտաւորութիւնը, քանի որ ցեղասպանութիւնը ոճիր է համայն մարդկութեան դէմ»,- ասւում է յայտարարութեան մէջ:

0 Պատգամ:
Post a Comment