Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում այսօր կը քննարկւի արձանագրութիւններին առնչւող Հայաստանի ՍԴ որոշումը
16:13 / 21.01.2010
Թուրքիայում այսօր՝ Յունւարի 21-ին տեղի է ունենալու նախարարների խորհրդի նիստ։
Թուրքական Hurhaber կայքէջի փոխանցմամբ՝ նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սպասւում է, որ օրակարգում քննարկման թեմա է լինելու ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների առնչութեամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը։
Յիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Յունւարի 19-ին յայտարարութիւն էր տարածել, որում նշել էր, թէ Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ Հայ-թրքական արձանագրութիւնների համապատասխանութեան մասին, հակասում է «արձագրութիւնների ոգուն եւ բովանդակութեանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթէ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չփոխւի՝ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կը սառեցւի։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Նալբանդեանը զանգել էր իր թուրք գործըներոջը՝ Ահմեդ Դաւութօղլուին՝ իր տարակուսանք յայտնելով թուրքական կողմի յայտարարութիւնների վերաբերեալ եւ նկատելով, որ թուրքական կողմն է փորձում ձգձգել արձանագրութիւնների վաւերացումը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment