Երեւանը հաստատել է Սոչիում Սարգսեան-Մեդվեդեվ-Ալիեւ հանդիպման փաստը
20:48 / 20.01.2010
Պաշտօնական Երեւանը հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպման փաստը Յունւարի 25-ին՝ Սոչիում:
Մասնաւորապէս, այդ մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամւէլ Ֆարմանեանը:
Նշենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղել են Երեւանում, որտեղ հանդիպել են երկրի նախագահ Սերժ Սարգսեանի եւ ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանի հետ: Ներկայումս միջնորդները գտնւում են Բաքւում: Նրանց տարածաշրջանային այցը հենց կապւած է վերոնշեալ հանդիպման կազմակերպման հետ, հանդիպման հնարաւորութիւնն օրերս քննարկւել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Մոսկւայում կայացած հանդիպմանը:
Աւելի վաղ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդութեամբ նման ձեւաչափով երկու հանդիպում արդէն անցկացւել է: Վերջինը կայացել է անցած տարւայ հոկտեմբերին՝ Քիշնեւում, իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկւայում կայացած հանդիպման արդիւնքներով ստորագրւել էր Մայնդորֆեան հռչակագիրը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment