Հայկական ատոմակայանի կառուցման պատւէրների մի մասը կստանան հայաստանեան ձեռնարկութիւնները
20.01.2010
Սարգիս ՅարութիւնեանՀայաստանեան ձեռնարկութիւնները ստանալու են հայկական նոր ատոմակայանի կառուցման հետ կապւած պատւէրների մի մասը։
Չորեքշաբթի հանդիպելով լրագրողների հետ` այսպիսի յայտարարութիւն արեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալէքսանդր Զայցեւը։
«Ռուսաստանեան ձեռնարկութիւնը ստեղծւել է հիմնականում ռէակտորի հետ կապւած, բայց այնտեղ դեռ շատ գործեր կան։ Ուստի հայաստանեան ձեռնարկութիւններն էլ կը մասնակցնեն [նոր ԱԷԿ-ի շինարարութեանը]», - նշեց Զայցեւը։
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցած տարէվերջին ստեղծւել էր Հայ-ռուսական «Մեծամօր–էներգաատոմ» փակ բաժնետիրական ընկերութիւնը։ Ատոմակայանի կառուցման ծրագրի կառավարումն իրականացնելու է աւստրալիական Warley Parsons միջազգային կոնսորցիումը։
Անցած տարւայ վերջին Հայաստանի էնէրգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, պատասխանելով լրագրողների հարցին, թէ որտեղից է հայթայթւելու ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ մօտ 4 միլիարդ դոլարին հասնող գումարը, ասել էր. «Ընդունել ենք օրէնք, որ Հայաստանի Հանրապետութիւնում ատոմակայանը կարող է լինել ոչ միայն պետութեան սեփականութիւնը, այլեւ ցանկացած երկիր կամ ընկերութիւն կարող է մասնակցութիւն ունենալ Հայաստանում ատոմակայանի կառուցմանը եւ բաժնետէր լինել այնտեղ»։
Ալէքսանդր Զայցեւը տեղեկացրեց, որ առ այսօր որեւէ ռուսական ընկերութիւն հայտ չի ներկայացրել` ձեռք բերելու հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչի ներկայացրած տւեալներով, անցած տարւայ ընթացքում ռուսաստանեան ներդրումները Հայաստանում կրճատւել են 35 տոկոսով` հասնելով 300 միլիոն դոլարի։ 20 տոկոսով կրճատւել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը՝ կազմելով շուրջ 700 միլիոն դոլար, ընդ որում՝ Ռուսաստանից արտահանումը Հայաստան կրճատւել է 14%-ով` կազմելով 600 միլիոն դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատւել է մօտ 50 տոկոսով՝ հասնելով 100 միլիոն դոլարի։ Մասնաւոր փոխանցումները Ռուսաստանից Հայաստան քչացել են մէկ երրորդով` կազմելով մօտ 900 միլիոն դոլար։
Զայցեւը կարծիք յայտնեց, որ Հայ-ռուսական ռեկորդային՝ 1 միլիարդ դոլարի հասնող առեւտրաշրջանառութիւնը կը յաջողւի վերականգնել 2012 թւականից ոչ շուտ։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment