Ֆիզուլիի մօտ ադրբեջանցի զինւորների միջեւ ծագած վէճի արդիւնքում հնչել են կրակոցներ
Դէպքը տեսել ու արձանագրել են Հայ զինւորները
17:48 / 20.01.2010
Յունւարի 19-ին երեկոյեան ժամը 10-ին Ֆիզուլիի շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան շփման գծում, ադրբեջանական կողմում զինւորների ոչ կանոնադրական յարաբերութիւնների հետեւանքով տեղի է ունեցել միջադէպ:
Այս առնչութեամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ԼՂՀ պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութեան ղեկավար Սենոր Հասրաթեանը պատմեց հետեւեալը.
«Դէպքը տեղի է ունեցել ադրբեջանական յենակէտին մերձակայ բաց տարածքում, որը նկատել եւ արձանագրել են Հայ զինւորականները: Նրանց ներկայացմամբ, 7 ասկեարների միջեւ ծագած վէճը վերածւել է ծեծկռտուքի, իսկ յետոյ լսւել են փոխ–հրաձգութեան ձայներ: Քիչ անց դէպքի վայր է ժամանել շտապ օգնութեան մի մեքենայ եւ իսկոյն հեռացրել կռւողներին: Հաստատւած տեղեկատւութեամբ, շտապօգնութեան մեքենան տեղափոխել է միջադէպի արդիւնքում տուժած, մահամերձ մի ասկեարի»:
Նշենք, որ դէպքից անմիջապէս յետոյ, ադրբեջանական լրատւամիջոցները տեղեկութիւն են տարածել, թէ իբր իրենք զինւած հայ զինւոր են սպանել: Այս առնչութեամբ Ս. Հասրաթեանն ասաց. «Դա ոչ միայն չի համապատասխանում իրականութեանը, այլեւ իր սովորութեան համաձայն, Ադրբեջանը դէպքերը ներկայացրել է գլխիվայր` ոչ առանց պաշտօնական Բաքւի օժանդակութեան»: Նրա խօսքով, ոչ մի հայ զինւոր չի սպանւել եւ չի վիրաւորւել: «ԼՂՀ պաշտպանութեան բանակը վստահօրէն հսկում է երկրի սահմանները»,- ասաց նա:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment