Հայաստանի արտգործնախարարը չի բացառում Հայ-թրքական գործընթացի ձախողումը
22.01.2010
Ռուբէն Մելոյեան
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, ուրբաթ օրը յայտարարեց, թէ չի բացառում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ձախողումը՝ «եթէ Թուրքիան պատրաստ չլինի գնալ արձանագրութիւնների վաւերացմանը, եթէ շարունակի, ինչպէս անում է մինչ այսօր, նախապայմանների լեզւով խօսել եւ խոչընդոտել առաջընթացը»։
Հայաստանի արտգործնախարարը «իրականութեանը չհամապատասխանող» որակեց Թուրքիայի պնդումները, թէ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նախապայմաններ, հակասում է հոկտեմբերի 10-ին ստորագրւած արձանագրութիւնների դրոյթներին ու նպատակներին, եւ որ արձանագրութիւնների մէջ ինչ-որ փոփոխութիւններ են մտցւել հայկական կողմից։
«Ասել, թէ Հայաստանը ձգձգում է վաւերացման գործընթացը՝ դա էլ է անհեթեթութիւն։ Մենք յոյսով ենք, որ թուրքերը չեն փորձի արհեստական, յորինւած պատրւակներ բերել որպէս պատճառ այս արձանագրութիւնները չվաւերացնելու համար», - ընդգծեց Էդւարդ Նալբանդեանը։
Հայաստանը, արտգործնախարարի խօսքով, հետամուտ է արձանագրութիւնների «տառին եւ ոգուն», պատրաստ է ընթանալ առաջ դրանք առանց նախապայմանների կեանքի կոչելու համար, եւ նոյնը ակնկալում է Թուրքիայից։ Իսկ գործընթացի ձախողման դէպքում պատասխանատւութիւնը Հայաստանի վրայ բարդելու՝ Թուրքիայի ջանքերը, ըստ Նալբանդեանի, միջազգային հանրութեան կողմից չեն ընկալւի։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment