ԱՄՆ-Ի ՀՐԷԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
Երուսաղեմի և Անկարայի յարաբերութիւններում լարւածութիւնը սառը հոսանքներ է առաջացրել նաև Վաշինգտոնում:
Այս մասին գրում է The Jerusalem Post թերթը՝ յիշեցնելով, որ ԱՄՆ հրէական որոշ խմբեր պատմականօրէն միշտ սերտ համագործակցել են Թուրքիայի հետ:
Որպէս այդ համագործակցութեան ապացոյց՝ թերթն առանձնացնում է հայկական հարցը՝ ընդգծելով, որ որոշ հրէական խմբեր Կոնգրէսի անդամներին դրդել են չընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևերը: Սակայն, ըստ պարբերականի, այժմ իրավիճակը մի փոքր այլ է:
«Իսրայէլի նկատմամբ Թուրքիայի թշնամանքը, բնականաբար, իր հետևանքները կունենայ: ԱՄՆ կառավարութիւնում և ոչ կառավարական շրջանակներում Իսրայէլի բարեկամները դա հաշւի կառնեն»,- թերթին ասել է Վաշինգտոնի հրէական համայնքի առաջնորդներից մէկը, որը նախընտրել է չներկայանալ:
Մէկ այլ հրէայ պաշտօնեայ պարբերականին ասել է, որ Էրդողանի գլխավորութեամբ «Արդարութիւն և զարգացում» կուսակցությիւնը վատթարացրել է երկու երկրների միջև «պատմականօրէն սերտ յարաբերութիւնները», որոնց հիմքը դրւել էր նախկին աշխարհիկ կառավարութիւնների օրօք:
Միւս կողմից՝ Anti-Defamation League հրէական կազմակերպութիւնը, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ, ոգևորւած է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի նշանակմամբ, որը նախկինում ծառայել է որպէս Իսրայէլում Թուրքիայի դեսպան: Կազմակերպութիւնը վստահեցնում է, որ ամենևին էլ չի փոխել իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան հարցի շուրջ:
«Մենք հաւատացած ենք, որ Ցեղասպանութիւն եղել է, սակայն ներկայում այդ մասին ԱՄՆ Կոնգրէսում բանաձև ընդունելը նպատակայարմար չէ: Այստեղ գործում է այն սկզբունքը, որ տւեալ հարցը նպատակայարմար է ուսումնասիրել պատմական յանձնաժողովի տեսանկիւնից»,- ասել է Anti-Defamation League-ի ներկայացուցիչը:

«ԿԱՊԻՏԱԼ»
0 Պատգամ:
Post a Comment