ՀԱՏՈՒՑՈՒՄԸ` ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆՆ Է, ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «Այսօր մենք չպէտք է համաձայնենք այն մտքի հետ, որ դիւանագիտական բացերի եւ անթոյլատրելի հանգստասրտութեան պատճառով բաց ենք թողել հատուցում պահանջելու պահը։
Իսկ ի՞նչը կարող է լինել Ադրբեջանում սպանւած եւ արտաքսւած տասնեակ եւ հարիւրհազարաւոր հայերի հատուցումը. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնն է, անվտանգութիւնը եւ ազատագրւած տարածքները։ Հենց դա էլ մենք պէտք է պահանջենք դիւանագիտական մեր բոլոր ջանքերով»,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը։
Մարդիկ եկել էին յարգելու 1990 թւականի Յունւարի 13-19-ը Բաքւում հայերի դէմ իրականացւած սպանդի զոհերի յիշատակը։ Այստեղ էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, կառավարութեան այլ անդամներ, ինչպէս նաեւ ԱԺ ներկայացուցիչներ։
Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական մի շարք կազմակերպութիւններ դիմել են միջազգային կազմակերպությիւններին, ՄԱԿ-ի անդամ պետութիւնների խորհրդարաններին, կառավարութիւններին, հասարակական եւ քաղաքական կազմակերպութիւններին` բարձրաձայնելով, որ 20 տարի առաջ՝ Բաքւում իրականացւած Հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը մնացել է մարդկութեան դէմ իրագործւած՝ չհետաքննւած, չդատապարտւած եւ չպատժւած յանցագործութիւն:
«Ադրբեջանական իշխանութիւնների հակահայկական քաղաքականութիւնը՝ սկսած 1988 թւականին Սումգայիթում, այնուհետեւ Կիրովաբադում, Բաքւում, «Կոլցօ» օպերացիայի ընթացքում, Մարաղայում եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ բոլոր բնակավայրերում, տարածաշրջանի սահմաններից դուրս, չի դադարում մինչ օրս՝ ձեռք բերելով նորանոր եւ աւելի սպառնացող ձեւաչափեր»,- ասւած է երիտասարդների դիմումում:

0 Պատգամ:
Post a Comment