ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՒ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԷՏՈՒՄ
2009-10-21 01:47:27 (GMT +04:00)
Ըստ նախագահ Սարգսեանի մամուլի ծառայութեան` Սերժ Սարգսեանը երէկ ընդունել է եւրոպական եւ եւրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին:
Քննարկւել են հայ-ամերիկաեն երկկողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգութեանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսեանն ասել է, որ Հայաստանը մեծապէս կարեւորում է հայ-ամերիկեան համագործակցութիւնը եւ շնորհակալ է ԱՄՆ կառավարութեանը` անկախութիւնից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանն ուղղւած ջանքերի համար:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման առաջընթացը եւ ընդգծել, որ յարաբերութիւնների հաստատումը պէտք է տեղի ունենայ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկէտներում:
Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացեալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս արտայայտել է իր դիրքորոշումն այդ առթիւ եւ յարաբերութիւնների կարգաւորման միւս փուլերում շարունակելու է հաւատարիմ մնալ այդ դիրքորոշմանը: Իսկ նախագահ Սարգսեանը աւելացրել է, թէ Հայաստանը կողմ է առկայ խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնաւորապէս կնպաստեն կայուն խաղաղութեանն ու զարգացմանը:

Տիկին Քեյդանաուն կարեւորել է նկատելի առաջընթացը ժողովրդավարութեան ուղղութեամբ եւ վերջերս կիրառւած համաներումը` նշելով, որ դա եւ դրան յաջորդած քայլերը մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:
0 Պատգամ:
Post a Comment