Ադրբեջանցի խորհրդարանականները Թուրքիայի ղեկավարութիւնից հաւաստիացումներ են ստացել

«Թուրքիայի կողքին Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի կողքին Թուրքիան է»։


18:55 / 17.10.2009
Թուրքիայում գտնւող ադրբեջանական պատւիրակութիւնը գոհ է մնացել հանդիպումներից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիա ժամանած Ադրբեջանի խորհրդարանի միջազգային յարաբերութիւնների եւ խորհրդարանական յարաբերութիւնների յանձնաժողովը յայտնել է, որ իրենք գոհ են մնացել թուրքական կողմի պարզաբանումներից՝ կապւած ղարաբաղեան խնդրի հետ, եւ հոկտեմբերի 17-ին պատրաստւում են լքել Թուրքիան։ Ադրբեջանից եկած յանձնաժողովի նախագահ Սեմեդ Սեյիդովը նշել է. «Թուրքիայում մեզ զգացել ենք ինչպէս մեր երկրում։
Կովկասում խաղաղութեան հիմքը՝ թուրք-ադրբեջանական եղբայրութիւնն է։ Մենք հասկացանք, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Թուրքիան աշխարհի ամենաուժեղ երկրներից մէկն է։
Ադրբեջանն էլ Թուրքիայի կողքին է ուժեղանում, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան միասին աւելի ուժեղ են։ Թուրքիայի վարչապետի հետ մէկ ժամից աւել խօսեցինք եւ հասկացանք, որ Ադրբեջանի շահերը ամենաբարձր մակարդակի վրայ են դիտւում։
Իսկ ովքեր ցանկանում են վնասել, թող իմանան, որ Թուրքիայի կողքին Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի կողքին Թուրքիան է»։
News.am

0 Պատգամ: