ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻՆ
«Նոր Ժամանակներ» կուսակցութեան վարչութիւնը բաց նամակ է յղել ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանին: «2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցւրիխում Ձեր կողմից ստորագրւած բացայայտ հակահայ արձանագրութիւնների շուրջ արդէն պտտւում են խօսակցութիւններ, որ դրանցում առկայ են աւելացւած նոր դրոյթներ' որոնք չկային նախաստորագրւած փասթաթղթերում:
Ստեղծւած իրավիճակում ելնելով ՀՀ Սահմանադրութեան համապատասխան դրոյթներից (Գլուխ 1, յօդւած. 1,2,3,5,6,7) և հաշւի առնելով, որ այդ փաստաթղթում շոշափւում են Հայաստանի և Սփիւռքի իւրաքանչիւր հայի արմատական շահերը, պահանջում ենք մամուլում տպագրել 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում Ձեր կողմից ստորագրւած արձանագրութիւնները' իրենց վերջնական տեսքով»,-ասւած է յայտարարութեան մէջ:

0 Պատգամ: