«Ադրբեջանի հողերը մեր համար սուրբ հողեր են»
19:42 / 19.10.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն Չեխիայի արտգործնախարար եւ վարչապետի օգնական Եան Կոհոտի հետ կազմակերպած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պահւածքին՝ կապւած վերջին իրադարձութիւնների հետ։
«Ինձ համար, որպէս Թուրքիայի հանրապետութեան պաշտօնեայ, եւ 72 միլիոն թուրք ժողովրդի համար ադրբեջանական դրօշը եւ թուրքական դրօշը միեւնոյն չափով սուրբ են», յայտարարել է Դավութօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberx կայքէջը։
«Ադրբեջանի հողերը մեր հողերի պէս սուրբ են մեր համար, եւ մեր կարեւոր խնդիրներից է ադրբեջանական հողերի ազատումը „բռնազաւթումից“։ Մեր այս դիրքորոշումը այսպէս էլ շարունակւելու է։ Մի հին ասացւածք կայ „Երկինքը գետին իջնի էլ՝ մեր դիրքորոշումը չի փոխւելու“։ Դա սկզբունքային դիրքորոշում է։ Իսկ հանւած դրօշների հետ կապւած՝ ինձ ասել են, որ դա արւել է վերանորոգման համար։ Մենք ադրբեջանական ժողովրդին վստահում ենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment