Էրդողանը Իսրայէլին անւանել է «հալածող»


11:20 / 19.10.2009
Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը անցած շաբաթ Իսրայէլին անւանել է «հալածող»:

Այս մասին գրում է թուրքական Hurriet-ը: Էրդուղանն ասել է՝ «Թուրքիան իր ողջ պատմութեան ընթացքում երբէք չի պաշտպանել հալածողներին, նա միշտ պաշտպանել է հալածեալներին:
Թուրքիան ոչ մի երկրի հանդէպ թշնամաբար չի տրամադրւած, բայց… նա հանդէս է գալիս ընդդէմ անարդարութեան»,- յայտարարել է Էրդողանը, կոնկրէտ չնշելով Իսրայէլ անունը:
Յիշեցնենք, որ երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայէլի մէջ լարւածութիւնն ի յայտ է եկել յունւարին, երբ Թուրքիան խստօրէն դատապարտել է Թել Աւիվի 22-ամեայ վաղեմութեան ռազմական գործողութիւնները Գազայի հատւածում: Նրանց միջեւ յարաբերութիւններն էլ աւելի վատացան անցած շաբաթ, երբ Թուրքիան բացառեց Իսրայէլի մասնակցութիւնը ամենամեայ ռազմական վարժանքներին:
Իսրայէլն, իր հերթին, քննադատեց Թուրքիային պետական հեռուստաալիքով հեռուստասերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայէլական զինւորները ներկայացւել էին որպէս արիւնարբու մանկասպաններ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմադ Դավութօղլուն էլ յայտարարեց, որ «փոխյարաբերութիւնները կը բարելաււեն, երբ Գազայի հատւածում աւարտւի մարդկանց ողբերգութիւնը»:
Միաժամանակ, իսրայէլական Haaretz թերթը մէջբերել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանեահուի խօսքը Իսպանիայի վարչապետ Խոզէ Լուիս Սապատերոյի հետ համատեղ հարցազրոյցի ժամանակ, որտեղ նա յայտարարել էր, որ չի հաւատում, թէ Թուրքիան կարող է ազնիւ միջնորդ լինել Սիրիայի եւ Իսրայէլի յարաբերութիւնների կարգաւորելու հարցում:


Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ: