Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են կովկասեան խնդիրները


10:43 / 20.10.2009
Նախօրէին՝ հոկտեմբերի 19-ին թուրքական կողմ նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ։
Կրեմլի մամուլի ծառայութիւնը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ համաձայն նախօրոք ձեռք բերւած բարձր մակարդակի պայմանաւորւածութիւնների՝ թուրքական կառավարութիւնը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է Սեւ ծովի թուրքական հատւածում «Հարաւային հոսք» գազամուղը անցկացնելու նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թոյլատւութիւններ տրամադրելու համար։
Ըստ թուրքական աղբիւրների՝ կողմերը քննարկել են նաեւ կովկասեան տարածաշրջանի անվտանգութեանն առնչւող հարցեր։
Գիւլը նշել է, որ Ռուսաստանը ամենակարեւոր դերակատարն է այդ տարածաշրջանում։ Մեդվեդեւը՝ իր հերթին յայտարարել է, որ ռուսական կողմը կը շարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: