Ղարաբաղցի պատմաբանը կարծում է, որ՝
«Հայ-թուրքական յարաբերութիւններում իրավիճակը
մինչեւ վերջ հաշւարկւած չէ»




17:53 / 20.10.2009
«Իհարկէ, Հայաստանի կառավարութիւնը գիտակցում է ամբողջ պատասխանատւութիւնը, բայց թւում է, որ զգուշաւորութիւնը պակասում է, թւում է, թէ իրավիճակը մինչեւ վերջ հաշւարկւած չէ»,-այս մասին Ստեփանակերտում յայտարարել է պատմաբան, ՀՅԴ անդամ Վահրամ Բալաեանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։
«Մեծ տէրութիւնները փորձում են անջատել մեզ՝ Սփիւռքը, Հայաստանը եւ Ղարաբաղը։ Այդ պարագայում մեզ յաղթել աւելի հեշտ կլինի։ Պառակտումը անթոյլատրելի է։
Վերջերս տեղի ունեցած պատերազմը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ բոլոր հարցերը կարելի է լուծել միացեալ կամքի առկայութեան դէպքում»,-ասել է նա։ Ընդ որում՝ Վահրամ Բալաեանը նշել է, որ իր տեսակէտով, մեծ տէրութիւնները ձգտում են բաժանել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։
Սկզբունքօրէն Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը դէմ չլինելով՝ պատմաբանը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել, «եօթ անգամ չափել, մէկ անգամ կտրել»։
Նրա խօսքով՝ այսօր օգտագործւում է Սփիւռքի ներուժի ընդամէնը 2-5%-ը, եւ տւեալ հարցում Հայաստանը եւ ԼՂՀ-ն դեռ շատ գործ ունեն անելու։


Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ: