Իսրայէլում միջոցառում է տեղի է ունեցել ՝ «Հայերի Ցեղասպանութիւնը» ընդունելու պահանջով

17:37 / 17.10.2009
Ուրբաթ օրը, հոկտեմբերի 16-ին, «Իմ տրիցու» շարժումը Թել Աւիվում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցոյց է անցկացրել։ Շարժման ակտիւիստները լուսանկարների ցուցահանդէս էին պատրաստել, որոնք պատմում էին հայ ժողովրդի ցեղասպանութեան մասին, եւ Թուրքիայի կառավարութեանը կոչ էին անում ընդունել «Հայերի հոլոքոստի» փաստը՝ Օսմանաեան կայսրութիւնում։
«Իմ տրիցու» շարժումը ստեղծւել է Իսրայէլի համալսարանների ուսանողների կողմից՝ երկրորդ լիբանանեան պատերազմից յետոյ։ Նրա կազմակերպիչները նպատակ են հետապնդում ուժեղացնել եւ փոփոխել սիոնիստական արժէքները Իսրայելի հասարակութեան մէջ։
Նշենք, որ ցոյցը տեղի է ունեցել թուրք-իսրայէլական յարաբերութիւնների անկման համապատկերում։
Ներկայումս, պետութիւնների միջեւ սկանդալ է առաջացել այն ֆիլմի պատճառով, որը ցուցադրւել է թուրքական պետական հեռուստաընկերութեամբ, որտեղ պատկերւած է երեխային սպանող իսրայէլացի։ Այս կապակցութեամբ, Իսրայէլի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը օրերս Երուսաղեմ է հրաւիրել Թուրքիայի դեսպանին։ Լիբերմանի խօսքով՝ այդպիսի կադրերի ցուցադրումը Իսրայէլի նկատմամբ ատելութիւն է առաջացնում։ Դրւագներից մէկում ներկայացւած է «իսրայէլական զաւթիչ զօրքից» մի զինւոր, որը սառնասրտօրէն սպանում է պաղեստինցի աղջկան, ով վստահող ժպիտով իրեն էր նայում…
Ինչպէս յայտնում է «Էդիոտ ախրոնոտ» թերթը, դրւագների մի մասը, որոնք դիտելուց յետոյ վատանում է աշխարհի ցանկացած պետութեան իւրաքանչիւր հանդիսատես, նկարահանւել է Երուսաղեմի Լացի պատի մօտ։

NEWS.am

0 Պատգամ: