Փորձագէտ.–
Ադրբեջանը պարզ ճնշում է գործադրում Թուրքիայի վրայ
16:39 / 17.10.2009
Ադրբեջանում ծայր առած հակաթուրքական հիստերիան առանձնապէս չի կարող խորանալ: Ադրբեջանում Թուրքիայի դէմ սիմւոլիկ նշանակութեան մի քանի բաներ կանեն եւ դրանով ամէն ինչ կաւարտւի:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի փորձագէտ Ռուբէն Մեհրաբեանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանութիւնների՝ վերջին օրերին Թուրքիայի դէմ սկսած արշաւը:
Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքեց, որն ակնյայտօրէն հակասում էր Թուրքիայի շահերին: Իսկ երէկ Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիեւը յայտարարեց, թէ Թուրքիայի հետ գազի տարանցման բանակցութիւններ անցել են ապարդիւն:

Բայց հակաթուրքական ակցիաների գագաթանակէտն՝ հոկտեմբերի 17-ին, Բաքւում Շահիդների ծառուղուց թուրքական դրօշները հանելու փաստն էր:
Մինչեւ ո՞ւր կը հասնի հակաթուրքական հիստերիան Ադրբեջանում. հարցին Ռուբէն Մեհրաբեանը նշեց. «Ես կարծում եմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռանկիւնու մէջ եւ Ռուսաստանը եւ Ադրբեջանը էնէրգակիրների մատակարարներ են, եւ այդ առումով մրցակիցներ են:

Իսկ էներգակիրների մատակարարումը պարզ ապրանքի մատակարարում չէ, դա նաեւ լծակ է: Եւ Ադրբեջանը երկարաժամկէտ հեռանկարում մտադիր չի լծակներ յանձնել Ռուսաստանին»,- մանրամասնեց փորձագէտը եւ յաւելեց. «Սա պարզապէս Թուրքիայի վրայ պարզ ճնշում գործադրելու գործողութիւն է:
Ճնշում՝ ուղղւած նրան, որ հայ-թուրքական յարաբերութիւնների իբր թէ լաւացման ֆոնին յանկարծ Թուրքիան չմօռանայ Ադրբեջանի շահերը»: Մինչդեռ, ըստ փորձագէտի՝ Թուրքիան միշտ հաւաստիացնում է, թէ նման բան չի կարող տեղի ունենալ: «Այսինքն այն, որ Հայաստանի հետ փաստացի, նիւթականացւած, այլ ոչ „պրօտոկոլային“, առաջընթաց կարող է տեղի ունենալ, երբ առաջընաց կարձանագրւի հայ-ադրբեջանական բանակցութիւններում»,- նկատեց Մեհրաբեանը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment