«Բոլոր նրանք որոնք, կը հալածւեն հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ դուրս գալու համար, կը դիտւեն որպէս քաղբանտարկեալներ»



18:18 / 20.10.2009
«Մենք իշխանութիւններից սկսած մինչեւ թաղային տղաներին ուզում ենք յայտարարել, որ „Միացում“ ազգային նախաձեռնութիւնը եւ բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար պայքարում են ազգային արժանապատւութեան համար, չեն զիջելու:

Մենք շարունակելու են մեր աշխատանքը եւ պատրաստ ենք դիմակայելու իշխանութիւններին»: Նման յայտարարութեամբ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հանդէս եկաւ «Միացում» հասարակական նախաձեռնութեան անդամ Ալէք Ենիգոմշեանը:
Վերջինիս յայտարարութւնը յատկապէս պայմանաւորւած էր օրերս «Միացում» -ի` հայ-թուրքական արձանագրութիւնների եւ մադրիդեան սկզբունքների դէմ ուղղւած ստորագրահաւաքի ժամանակ թաղային խուժանի եւ ոստիկանների կողմից կազմակերպւած սադրանքով:
Յիշեցնում ենք, որ Նոր Նորք համայնքում 20-25 հոգի մօտեցել եւ փորձել են խոչընդոտել ու սադրանքի ենթարկել «Միացում»-ի անդամներին, իսկ երկու ոստիկանները, որոնք կցւել էին` նրանց անվտանգութիւնը ապահովելու համար, նախատեսւած ժամանակից աւելի վաղ են հեռացել:
«Ակնյայտ երեում էր ոստիկանների եւ քրէական այդ թափթփուկների համագործակցությունը»- նշում է «Միացում»-ի մէկ այլ անդամ՝ ազատամարտիկ Արմէն Եղոեանը:
Իր հերթին՝ կինոռեժիսոր, «Միացում»-ի նախաձեռնող Տիգրան Խզմալեանը աւելացրեց, որ յատուկ ծառայութիւնները ակնյայտօրէն փորձում են հալածել պատերազմի մասնակիցներին, ակտի քաղաքացիներին, համալսարանական երիտասարդներին:
Տիգրան Խզմալեանը, որը ներկայացնում էր նաեւ քաղբանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէն, յայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր բանտարկւելու են եւ հալածւելու նման մեղադրանքներով, մեր կողմից դիտւելու են իբրեւ քաղբանտարկեալներ եւ հալածեալներ, ու նրանց քաղաքական կարգավիճակի մասին տեղեկացւելու է համապատասխան միջազգային կառոյցներին»:

«ԱԶԱՏ Հայաստան»ից

0 Պատգամ: