ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԱՐԵՒԱՆՈՒՀԻՆ ԴԱՏԻ Է ՏՒԵԼ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ
Մադոննայի հարևանուհի Քերեն Ջորջը Նիւյորքեան դատարաններից մէկում հայց է ներկայացրել ընդդէմ իր հարևանուհի, աշխարհահռչակ դերասանուհի Մադոննայի:
Իր հայցադիմումի մէջ ամերիկուհին բողոքել է, որ երգչուհին իր բնակարանն օգտագործում է իր փորձերի համար և այդպիսով անյարմարութիւններ է ստեղծում իր համար, տեղեկացնում է Ռոյթերզ-ը:
Քերեն Ջորջի խօսքով, երգչուհու բնակարանից անտրամաբանական բարձր երաժշտութիւն և թփթփոց: Հարևանուհին ապրում է մէկ յարկ վերև: Իր տան պատերը, ջեռուցիչ սարքեր և առաստաղը հարևանուհու պնդմամբ, դողում են: Եւ այդ ամէնը օրւայ մէջ ձգւում է երեք ժամ:
Մադոննան և նրա հարևանուհին ապրում են Մանհաթընում Կենտրոնական այգուց ոչ հեռու: Գործակալութեանը երգչուհու ներկայացուցիչներից ոչ մէկից չի յաջողւել մեկնաբանութիւններ վերցնել հարցի կապակցութեամբ։
«ԱՐՄԹԱՈՆ»
0 Պատգամ:
Post a Comment