Ցեղասպանութեան բանաձեւի կողմնակիցների շարքերը ստւարանում են
11:38 / 17.10.2009
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում աւելացել են Հայոց ցեղասպանութեան ճանաչումը պահանջող բանաձեւի կողմնակիցների թիւը:
Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրութեան համաձայն՝ եւս եօթ կոնգրէսական իրենց աջակցութիւնն են յայտնել Օսմանեան կայսրութիւնում 1915 թւականի իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչող բանաձեւի նախագծին: Այսպիսով, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի կողմնակից կոնգրէսմենների թիւը հասել է 134-ի:
Ի դէպ, յոթ կոնգրէսականն էլ միացել են բանաձեւին՝ Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից անմիջապէս յետոյ:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չպետք է պատանդ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment