Պատրաստ չեն յարաբերութիւնների հաստատմանը


19.10.2009 19:10


Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացման մասին Հայ հասարակութեան կարծիքը պարզելու նպատակով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան (հասարակագիտական միութիւնը) սեպտեմբերի 21-25-ը հարցում է անցկացրել երեւանցիների շրջանում:

Հարցման արդիւնքներով` երեւանցիների 52,4%-ը դէմ է արձանագրութիւնների վաւերացմանը, իսկ 40%-ը` հայ-թուրքական սահմանի բացմանը: Ինչպէս հոկտեմբերի 19-ի ասուլիսում նշեց ասոցիացիայի նախագահ Գէորգ Պողօսեանը, Թուրքիայում նոյնպէս անցկացւել են հարցումներ: Դրանց համաձայն` եթէ նախքան ստորագրելը արձանագրութիւններին դէմ էր թուրքերի մօտ 70%-ը, ապա ստորագրելուց յետոյ` 53-54%:
Ըստ Գ.Պողօսեանի` հայ եւ թուրք հասարակութիւնները պատրաստ չեն յարաբերութիւնների բարելաւմանը: Նրա կարծիքով` ամբողջ գործընթացը պէտք է մանրամասն ներկայացւէր հասարակութեանը: «Մեր եւ Թուրքիայի իշխանութիւնները բաւարար ջանքեր չգործադրեցին այս ուղղութեամբ, ինչի արդիւնքում դիմադրութիւն ունենք ե'ւ Հայաստանում, ե'ւ Թուրքիայում՚,- ասաց Գ.Պողօսեանը:

0 Պատգամ: