Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները


14:55 / 17.10.2009
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտեց ՖԻՖԱ-ի կանոնները։



Ինչպէս ընդունւած է, եւ ինչպէս նախօրոք յայտնել էր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կանոնակարգով Հայաստանից ժամանած երկրպագուները թէկուզ քանակով քիչ են, կը տեղաւորւեն 1000 հոգու համար նախատեսւած տրիբունայում։
Սակայն Բուրսայի Աթաթուրքի անւան մարզադաշտի ղեկավարութիւնը եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտելով ընդունւած կանոնակարգը՝ հայ երկրպագուների համար նախատեսւած տրիբունաները լցրել էին թուրք երկրպագուներով, որոնք նախ հայկական հիմնի ժամանակ սուլեցին եւ այնուհետ բացելով իրենց մօտ եղած թուրքական դրօշները ու բարձրաձայն երկրպագելով՝ հոգեբանական ճնշում էին գործադրում սակաւաթիւ հայ երկրպագուների վրայ։
Յիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ թուրք երկրպագուները իրենց համար նախատեսւած տրիբունայում եղել են մենակ եւ ոչ ոք նրանց չի խանգարել երկրպագել իրենց հաւաքականին։ Իսկ ո՞վ է այս խայտառակութեան համար պատասխան տալու։
Յիշեցնենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հաւաքականների խաղը տեղի ունեցաւ հոկտեմբերի 14-ին, Բուրսայի մարզադաշտում, որտեղ 2։0 հաշւով յաղթեց թուրքական թիմը, իսկ նախօրէին երկու երկրների երիտասարդական հաւաքականների խաղը եւս աւարտւել էր թուրքերի յաղթանակով՝ նւազագոյն՝ 1։0 հաշւով, ընդ որում թուրքերը գօլը խփել էին աւելացւած ժամանակի վերջին րոպէին։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: