Կաղանդ Պապի, Дед Мороз, Santa Claus...


Ըստ ազգագրագէտների՝ բոլոր դարերում էլ Հայ ժողովուրդը, ինչպէս նաև այլ ազգեր ունեցել են անսպասելի օգնութեան գաղափարը մարմնաւորող կերպարներ, աներևոյթ ուժեր: Դրանով է բացատրւում այն, որ նման ուժի կերպարի մանրամասն նկարագրութեան գրեթէ չենք հանդիպում:
Այնուամենայնիւ, 19-20-րդ դդ. Եւրոպայում սկսում է տարածւել հիմնականում Սանտա Կլաուսի, Ռուսաստանում՝ Դէդ Մորոզի կերպարը: Հայկական ամանորը նշւել է տարբեր ժամանակներում, տարբեր եղանակների: Տոնական ծիսակարգը տեսնում ենք Բարեկենդանում, Նաւասարդում, անգամ Վարդավառում:
Կաղանդը, Նոր տարին կամ Ամանորը հայերի ամենասիրած տոներից է, որն, առանց բացառութեան, նշում են բոլոր ընտանիքները: Այն իր մէջ կրում է անակնկալ օգնութեան, առաջին օրւայ հմայքի, մեծերին, նախնիներին յարգելու, բնութեանը տոնին մասնակից դարձնելու և այլ խորհուրդներ:
Մորոզը սլաւոնական Աստւածութիւն է, ձմեռային ցրտի տիրակալը։ Մորոզի կինն ինքը Ձմեռն է։ Дед Мороз-ի կերպարը վերջնականապէս ձևաւորւել է ԽՍՀՄ-ում։ Այդ ժամանակահատւածում Дед Мороз-ը թոռնուհի է ձեռք բերել, ով դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը։
Ամերիկեան Santa Claus-ը, հոլանդական տառադարձմամբ, Սուրբ Նիկոլայի խեղաթիւրւած տարբերակն է։ Santa Claus-ը իրական պատմական կերպար է։ Սուրբ Նիկոլայը ծնւել է Պատարում (ներկայիս Թուրքիայի Անթալիայի տարածքում), եկեղեցական կրթութիւն է ստացել և դառնալով եպիսկոպոս՝ Միր քաղաքում բարեգործութեամբ է զբաղւել։
Ըստ առասպելի՝ նա աղքատ աղջիկների (ովքեր արդէն հասուն էին ամուսնանալու համար, սակայն օժիտ չունէին) տների ծխնելոյզներից ոսկեդրամներով լցւած փոքրիկ պարկեր էր նետում։ Ձմեռ պապիկին տարբեր երկրներում անւանում են՝ Բրազիլիայում՝ Պապայ Նոյել, Բելգիայում՝ Սուրբ Նիկոլայ, Իտալիայում՝ Բաբբօ Նատալէ, Նորվեգիայում՝ Եուլենիսսեն, Հոլանդիայում՝ Սանդերքլասս, Չինաստանում՝ Շանդան Լաոժեն, Թուրքիայում՝ Նոյել Բաբա, Ֆինլանդիայում՝ Եոլլոպուկկի, Ֆրանսիայում Պեր Նոյել և այլն։



7or.am

0 Պատգամ: