30.09.2009 18:15
Երեւան (Երկիր) - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած` սեպտեմբերի 24-ի միջոցառման ժամանակ ասել է, որ Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւններն անփութօրէն են կազմւած:
«Դրանք թերութիւններ ունեցող փաստաթղթեր են: Կարծում եմ` դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանները բացելու ձգումը լաւ է: Սակայն փաստաթղթերը, անշուշտ, անփութօրէն են ձեւակերպւած»,- յայտարարել է Էվանսը: Նա յաւելել է, որ յայտնում է իր կարծիքը, այլ ոչ թէ ԱՄՆ կառավարութեան կամ որեւէ կազմակերպութեան:
Յիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարութիւնը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնից Ջոն էվանսին հետ էր կանչել, երբ վերջինը 1915 թւականի իրադարձութիւնները ցեղասպանութիւն էր որակել:

0 Պատգամ:
Post a Comment