Friday, October 2, 2009

Էդւարդ Նալբանդեան.–

Էդւարդ Նալբանդեան.–
«Ինչպէ՞ս կարելի է բացել մի սահման, որը չես ճանաչում»
Բարձրաստիճան դիւանագէտին չպիտի յուշել, որ երբ բացում ես այն սահմանը, որ «փաստօրէն» թուրքիայի տարածքն է համարւում, դա ինքինք ապացուցում է, որ ընդունում ես այդ՝ որպէս սահման..., ու այլեւս իրաւականօրէն չես կարող պնդել հողային պահանջների մասին...Իսկ «անվախօրէն» Ցեղասպանութիւն բացագանչելը ոչինչ չի նշանակում, երբ արդէն պատրաստակամութիւն ես յայտնել որ «ենթայանձնախմբեր»ը քննարկեն այս անհարքելի «միջադէպ»ը...
Պարոն նախարա՛ր ժողովուրդը քաղաքականացւել է ու պատմութիւն է ճանաչում...
19:34 / 01.10.2009
«Ինչպէս կարելի է բացել մի սահման, որը չես ճանաչում»,- այսօր Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին խորհրդարանական լսումների ժամանակ տարակուսանք յայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը՝ ի պատասխան պնդումների, թէ այդ արձանագրութիւններով Հայաստանը ճանաչում է ներկայ Թուրքիայի սահմանները, դրանով վաւերացնելով այն սահմանները, որոնք գծւել են Կարսի պայմանագրով: Յիշեցնենք, որ լսումներին ներկայ շատերը պնդում են, որ յարաբերութիւնների հաստատումը սահմանները ճանաչելու հետ կապ չունի, եւ որ շատ երկրներ կան, որ ունեն յարաբերութիւններ, առանց միմեանց սահմանները ճանաչելու:
Միւս դիտարկմանը, թէ այս գործընթացով կանգ է առել ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ արդէն մէկ տարի է ոչ մի երկիր նման քայլի չի գնացել, նախարարն արձագանքեց. «2007-ի յունիսից մինչեւ 2008-ի յունիս եւս որեւէ ճանաչում չի եղել: Դա՞ ինչով բացատրել»:
Ինչ վերաբերում է Սեւրի դաշնագիրը որպէս գործօն դիւանագիտութեան մէջ կիրառելուն, Նալբանդեանն ասաց. «Եթէ կայ որեւէ մէկը, որ կարող է ապացուցել, որ Սեւրի դաշնագիրն ուժի մէջ է, եթէ որեւէ մէկը կարող է ասել, որ Վիլսոնի փաստաթուղթը ուժ ունի, մենք դա կարող ենք քննարկել»: Նա նաեւ յաւելեց, որ Վիլսոնի ներկայացրած փաստաթուղթը անգամ ԱՄՆ Կոնգրէսը չի հաստատել: Յիշեցնենք, որ խօսքը վերաբերում է մի փաստաթղթի, որով ամբողջ Արեւմտեան Հայաստանը ինչպէս նաեւ Սեւ ծովի Տրապիզոնի հատւածը անցնում էր Հայաստանին:
Այնուհետեւ անդրադառնալով մէկ այլ մեղադրանքի, թէ Հայաստանը սրանով հրաժարւում է ցեղասպանութեան խնդիրը հետապնդելուց, ԱԳ նախարարը պատմեց, թէ Ստամբուլում լրագրողների հարցերին պատասխանելիս ինչպէս է անվախօրէն արտասանել «ցեղասպանութիւն» բառը: «Եւ դա այն դէպքում, երբ կէս ժամ յետոյ պէտք է հանդիպեի Թուրքիայի ԱԳ նախարարին»,- յաւելել է Նալբանդեանը:
ՎԱՐԴԱՆ– Բարձրաստիճան դիւանագէտին չպիտի յուշել, որ երբ բացում ես այն սահմանը, որ «փաստօրէն» թուրքիայի տարածքն է համարւում, դա ինքինք ապացուցում է, որ ընդունում ես այդ՝ որպէս սահման, ու այլեւս իրաւականօրէն չես կարող պնդել հողային պահանջների մասին...
Իսկ «անվախօրէն» Ցեղասպանութիւն բացագանչելը ոչինչ չի նշանակում, երբ արդէն պատրաստակամութիւն ես յայտնել որ «ենթայանձնախմբեր»ը քննարկեն այս անհարքելի «միջադէպ»ը... Պարոն նախարա՛ր ժողովուրդը քաղաքականացւել է ու պատմութիւն է ճանաչում...

0 Պատգամ: