Հայկական «Ակունք» անսամբլը հրաժարւել է մասնակցել Թուրքիայում կայանալիք մշակութային փառատօնին


17:05 / 17.10.2009
Թուրքիայի Բաթման քաղաքում տեղի ունեցած փառատօնին վերջին պահին հրաժարւել է մասնակցել հայկական «Ակունք» անսամբլը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։

Թուրքիայի հարաւային Բաթման քաղաքում կազմակերպւել էր մշակութային փառատօն։ Բաթմանի քուրդ քաղաքապետի կողմից կազմակերպւած միջոցառումներին հրաւիրւած էր նաեւ հայկական «Ակունք» անսամբլը, որը սակայն վերջին պահին յայտնեց, որ չի կարող գնալ փառատօնին։ Փառատօնի պատասխանատուներից Ալի Սարըփընարը յայտնեց, որ հայկական կողմը Բաթման չգալը բացատրել է հայ-թուրքական վերջին զարգացումներով։

NEWS.am

0 Պատգամ: