Իրանում 10 Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալւել
14:38 / 05.01.2010
Թուրքիայի հարաւ-արեւելեան Հաքքարիի նահանգի սահմանային անցակէտից Իրան մտած 10 Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալւել։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Հաքքարիի նահանգապետը ջանքեր է գործադրում ազատելու ձերբակալած թուրքերին։
Իրանական կողմը պատճառաբանել է, որ ձերբակալւածները կապ ունեն մաքսանենգ ճանապարհով ապրանք անցկացնող խմբերի հետ։ Սակայն թուրքական կողմը սա համարում է պատասխան քայլ՝ անցեալ շաբաթ Հաքքարիում քարկոծւել է իրանական աւտոբուս։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: