ՄԵԶԻ ԵՒ ՁԵԶԻ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ...


ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ ՔՐԻՍՏՈՍ


ՇՆՈՐՀԱՒՈՐ՝ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


Յունւարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին

նշում է Սուրբ Ծննդեան տոնը


Յունւարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդեան տոնը, որը սկսւում է Յունւարի 5-ի երեկոյեան, երբ աշխարհասփիւռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցւում է Ճրագալոյցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդեան աւետիսը` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, մեզ եւ ձեզ մեծ աւետիս»:
Ճրագալոյցի պատարագը տարեկան ընդամէնը երկու անգամ է մատուցւում` Սուրբ Ծննդեան տոնից առաջ` յունւարի 5-ի երեկոյեան, Ծննդեան աւետիսը տալով, եւ Սուրբ Յարութեան տոնից առաջ` Յարութեան աւետիսը տալով հաւատացեալներին, որոնք պատարագից յետոյ իրենց հետ տուն են տանում օրւայ խորհուրդը նշանաւորող` եկեղեցուց վառւած մոմերը:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացոյցում տաղաւար կամ գլխաւոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխաւոր տոներին` Սուրբ Ծննդեան եւ Սուրբ Յարութեան տոներին նախորդող եօթթնօրեայ եւ քառասնօրեայ պահքը բացւում է տոնից առաջ` Ճրագալոյցի Պատարագից վերադառնալուց յետոյ:

0 Պատգամ: