2009 թւականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում ծնւել է 227 երեխայ


19:13 19/ 01/ 2010
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում ծնւել է 227 երեխայ անցեալ տարւայ միևնոյն ժամանակահատւածի 206-ի համեմատ, ասւում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայութեան կայքում տեղակայւած հաղորդագրութեան մէջ: Հաղորդագրութեան համաձայն՝ նշւած ամսում հանրապետութիւնում մահացել է 127 մարդ 2008 թ.-ի միևնոյն ժամանակահատւածի 132-ի համեմատ:
2009 թ.-ի դեկտեմբերի բնակչութեան բնական աճը 26 մարդով գերազանցել է 2008 թ.-ի միևնոյն ժամանակահատւածի ցուցանիշը:
ԼՂՀ-ում նշւած ժամանակահատւծում գրանցւել է 154 ամուսնութիւն և 11 ամուսնալուծութիւն անցեալ տարւայ միևնոյն ժամանակահատւածի 51 ամուսնութեան ու 18 ամուսնալուծութեան համեմատ:
2009 թ.-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղ ժամանած անձնաց թիւը 93 է եղել, մեկնածների՝ 24:

0 Պատգամ: