Երևանում հարբած կարգազանցը դանակով յարձակւել է երկու ոստիկանի վրայ
19:38 19/ 01/ 2010
ԵՐԵՒԱՆ, 19 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանութեան Երևան քաղաքի վարչութեան ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանութեան աւագ Գառնիկ Թ.-ն և ոստիկանութեան կրտսեր սերժանտ Վաչիկ Գ.-ն երկուշաբթի Մալաթիայի գիւղմթերքների շուկայում դանակի հարւածներ են ստացել խմած կարգազանցին կարգի հրաւիրելիս, յայտնում է ՀՀ Ոստիկանութեան մամուլի ծառայութիւնը:
Հաղորդագրութեան համաձայն՝ նկատելով քաղաքացիների հետ անհիմն վիճաբանող և ոգելից խմիչքի ակնյայտ ազդեցութեան տակ գտնւող տղամարդուն` նրանք փորձել են կարգի հրաւիրել նրան ու կանխել հակահասարակական գործողութիւնները:
Սակայն 71-ամեայ կարգազանցը ծալովի դանակով հարւածել և կրծքավանդակի ու ձեռքի մասում կտրած-ծակած վնասւածքներ է պատճառել ոստիկանութեան ծառայողներին:
Ալբերտ Յովսեփեանը բերման է ենթարկւել ոստիկանութեան Մալաթիայի բաժին:
Ոստիկանութեան ծառայողները տեղափոխւել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարւում է նախաքննութիւն:

0 Պատգամ:
Post a Comment