Փորձագէտ.– 2010 թւականին Հայաստանը պէտք է փոխի իր բնոյթը Ղարաբաղեան հարցի բանակցութիւններում
Ադրբեջանն իրաւական կամ պատմական որեւէ իրաւունք չունի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Նախիջեւանի նկատմամբ:
11:54 / 02.01.2010
Թուրքիան փորձում է յետաձգել Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը մինչեւ 2010 թւականի ապրիլ կամ աւելի ուշ, որ միջազգային հանրութիւնը աւելի շատ քննարկի Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւնը, եւ նրա համար, որ փաստաթղթերի վաւերացումը շաղկապի Ղարաբաղեան հարցի հետ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հարցին, փորձագէտի կարծիքով, հակամարտութեան կարգաւորման գործընթացում տեղաշարժեր չեն լինի: «Կողմերը կը փորձեն ձգձգել գործընթացը հնարաւորինս երկար»,- յայտարարեց Մանասեանը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ հայկական կողմը պէտք է փոխի իր բնոյթը բանակցային գործընթացում: «Ներկայիս բնոյթը չի բխում հայկական կողմի շահերից: Մենք չենք պատասխանում միջազգային հանրութեան կողմից Ղարաբաղի վերաբերեալ յաճախ հնչող սխալ յայտարարութիւններին, չենք ներկայացնում մեր յուժկու փաստարկները: Մենք պետք է յայտարարենք, որ Ադրբեջանն իրաւական կամ պատմական որեւէ իրաւունք չունի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Նախիջեւանի նկատմամբ: Բացի այդ, մենք պէտք է միջազգային ատեաններում բարձրացնենք Բաքւում եւ Սումգայիթում հայերի ջարդերի հարցը»,- նշեց փորձագէտը:
Նա նաեւ կարծիք յայտնեց, որ եթէ Անկարան փորձի ձգձգել արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կամ դա կապել Ղարաբաղեան հարցի հետ, չի բացառւում, որ Երեւանը դուրս գայ Հայ-թուրքական երկխօսութիւնից:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment