Թուրքիայում Հրանտ Դինքին Սպանողներին Գովերգող Երգի Հեղինակներին Դատարանն Արդարացրել Է!!!
11:22 / 30.12.2009
Թուրքիայում Ստամբուլի դատարաններից մէկը արդարացման վճիռ է կայացրել ստամբուլահայ յայտնի հրապարակախօս, քաղաքական գործիչ, «Ակոս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան համար մեղադրւողներին գովերգող երգչի եւ երգի բառերը գրողի նկատմամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 1 տարի եւ 5 ամսւայ բանտարկութեան է դատապարտւել միայն Հաքան Օզթեքինը՝ յանցանքը եւ յանցագործին գովելու մեղադրանքով։ Նա տեսահոլովակ է պատրաստել այդ երգի հիման վրայ եւ այն տեղադրել տարբեր կայքերում:
Դատարանում Հրանտ Դինքին սպանողներին երգի միջոցով գովերգած Արէֆ Շիրինը եւ Էսմայիլ Թուրութը դատարանում յայտնել են, որ ոչ մի յանցանք չեն գործել, ոչ մի հետին նպատակ չեն ունեցել եւ նորմալ բանաստեղծութիւն են գրել եւ երգել։ Դատարանը արդարացման վճիռ է կայացրել թէ՛ երգի բառերը գրած Արէֆ Շիրինի, թէ՛ երգը կատարողի նկատմամբ։
Նշենք, որ Հրանտ Դինքին սպանողներին գովերգող երգը կոչւում է «Ծրագիր մի կատարիր, ծրագիր»: Երգի բառերը խիստ ազգայնական ուղղւածութիւն ունեն։ Երգում նշւում են Հրանտ Դինքի սպանութեան համար մեղադրւող Օգիւն Սամաստի եւ Եասին Հայալի անունները՝ որպէս հերոսներ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment