Tuesday, January 5, 2010

Հանդիսատես չունեն

Հանդիսատես չունեն


Գիւմրու Տիկնիկային թատրոնը համագործակցում է դպրոցների ու նախակրթարանների հետ, սակայն դասերի ընդհատման պատճառով իրենք էլ զրկւել են հանդիսատեսից՝ մատնւելով անգործութեան:
ՙԵթէ դպրոցականները չեն գալիս, նախակրթարանի սաները չեն գալիս, նշանակում է այս թատրոնի գոյութիւնը հարցականի տակ է դրւում, որովհետեւ մեր բոլոր կոմունալ վճարումները, բեմական ծախսերը կայանում են արտաբիւջէից՝ տոմսերի վաճառքից, - նշում է Գիւմրիի Տիկնիկային թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար Լեւոն Բաղդասարեանը:
Պետութիւնը վճարում է միայն թատրոնի անձնակազմի աշխատավարձը: Իսկ ստեղծւած դժւար կացութիւնից դուրս գալու համար տիկնիկավարները՝ բացի մէկ - երկու բեմադրութիւնից, մէկ ներկայացում էլ պատրաստւում են զօրամասերից մէկում խաղալ` այդ կերպ նաեւ վերադառնալով տարիներ առաջ եղած աւանդոյթին:
Լեւոն Բաղդասարեանը նկատել է, որ տասը տարիների ընթացքում հանդիսատեսի թիւը կրճատւել է յիսուն տոկոսով՝ տարեկան հասնելով 3000 հոգու, ինչը դերասանները կապում են վերջին տարիներին ամուսնութեան թւի, հետեւաբար ծնելութեան թւի նւազմամբ:
Դեկտեմբեր ամսին գրեթէ մատնւելով պարապուրդի, թատրոնի անձնակազմը պատրաստւում է տոնական խաղացանկը ներկայացնել Յունւարին:


Գիւմրիի «Ցայգ»
ՀԸ
«Ա+1»

0 Պատգամ: